20 բյութի խորհուրդ, որոնք կգեղեցկացնեն ցանկացած կնոջ

Եթե դեղնավուն ատամներ ունեք, ապա սառը գույների շրթներկ ընտրեք

Բոլոր աղջիկները փորձում են կատարյալ տեսք ունենալ, սակայն ոմանց  չի հաջողվում։ Ժամանակի պակասի կամ այլ պատճառներով աղջիկները չեն կարողանում հասնել այն արդյունքին, որը ցանկանում են, այդ պատճառով էլ ոչ այնքան լավ տեսք են ունենում։

4tololo-ն գրում է, որ այս խորհուրդների շնորհիվ կկարողանաք ժամանակ խնայել ու մշտապես գեղեցիկ տեսք ունենալ։

 

1.      Կնճիռների դեմ պայքարելու համար ամեն օր մերսեք դեմքը։ Հետևեք նկարի օրինակին ու օրվա ընթացքում 1-2 րոպե դեմքի մերսումներ արեք։

 

 

2.      Եթե «բախտը» կողքից բացեք, ապա վարսերն ավելի փարթամ կերևան։

 

 

3.      Հոնքերը դեպի վերև սանրեք ու ավելի երիտասարդ տեսք կունենաք։

 

 

4.      Սև մատիտով ներկեք թարթիչների տակի մաշկն ու դրանք ավելի փարթամ կերևան։

 

 

5.      Եթե դեղնավուն ատամներ ունեք, ապա սառը գույների շրթներկ ընտրեք։

 

 

6.      Օծանելիքն ուսերին ու մեջքին ցանեք, որպեսզի բույրն ավելի արտահայտիչ լինի։

 

 

7.      Խոպոպներ անելիս՝ դրանք դեմքի կողմից պտտեցրեք։ Այդպես ավելի գեղեցիկ խոպոպներ կստացվեն։

 

 

8.      Ձեզ հետ չոր շամպուն վերցրեք։ Այն կարող է ցանկացած պահին թարմություն հաղորդել ձեր վարսերին։

 

 

9.      Սովորեք հարթ սանրվածք անել։ Այն կարող է յուրահատկություն հաղորդել ձեր կերպարին։

 

 

10.  Մոռացեք սպիտակ կոնսիլերի մասին, այն միայն աչքի է գցում թերությունները։ Օգտագործեք տոնային կրեմի գույնի կոնսիլեր։

 

 

11.  Շրթներկը փորձեք ձեռքի ներսի հատվածում։ Այդպես գույնն ավելի պարզ է երևում։

 

 

12.  Կրեմը շրջանային շարժումներով քսեք, որպեսզի ավելի լավ ներծծվի։

 

 

13.  Սկզբում դիմահարդարվեք, հետո միայն անցեք սանրվածքին։ Այդպես կկարողանաք ավելի լավ դիմահարդարվել։

 

 

14.  Օգտագործեք երկու տուշ՝ սևը վերևի թարթիչների համար, իսկ շագանակագույնը՝ ներքևի։ Այդպես ավելի բնական տեսք կունենաք։

 

 

15.  Օգտագործեք հերմետիկ փաթեթավորումներով կոսմետիկա։

 

 

16.  Դեմքը մերսող գործիք օգտագործեք։ Այն մատչելի է և ավելի լավ է մաքրում դեմքը։

 

 

17.  Գտեք ձեզ համապատասխանող կարմիր շրթներկ։

 

 

18.  Երբեք մի օգտագործեք փայլուն բրոնզեր։ Այն ձեր կերպարն էժանագին է դարձնում։

 

 

19.  Շոգ եղանակին մինչ դիմահարդարվելը դեմքին սառույցի կտորներ քսեք։ Կոսմետիկան ավելի լավ կքսվի ու ավելի երկար կմնա։

 

 

20.  Օգտագործեք սպիտակ դիմափոշի։ Այն հիանալի կերպով ֆիքսում է դիմահարդարումը։

 

.