Ուկրաինան չի ճանաչում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքները․ Զելենսկի

Մանրամասներ
Զելենսկի

Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցություններին և մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄԷ-ում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը հրապարակել է նրա գրասենյակը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան չի մասնակցում: Ուկրաինան ոչինչ չգիտեր այդ մասին: Ուկրաինան համարում է, որ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի արդյունք չունի: Մենք չենք կարող ճանաչել մեր մասին որևէ համաձայնագիր առանց մեզ: Եվ մենք չենք ճանաչի նման համաձայնագրերը»,- ասել է նա:

Զելենսկին նաև հավելել է, որ իր այցը Սաուդյան Արաբիա, որը տեղի է ունենալու առաջիկա օրերին, կապված չէ երեքշաբթի օրը կայանալիք ռուս-ամերիկյան հանդիպման հետ։

«Սա ոչ մի կապ չունի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով տեղի ունեցողի հետ: Իհարկե, ես կհարցնեմ Նորին Մեծություն արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին, երբ լինեմ Սաուդյան Արաբիայում, թե նա ինչ գիտի այս մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է»,- հավելել է Զելենսկին:

Նա նաև մանրամասնել է, որ փետրվարի 19-ին լինելու է Սաուդյան Արաբիայում։

«Երեկ մեր փոխվարչապետը Սաուդյան Արաբիայում էր, գիտեք, երկու օրից այնտեղ կլինեմ»,- հավելել է նա։