Դիմահարդարումն անհրաժեշտ է ցանկացած կնոջ` ավելի ինքնավստահ տեսք ունենալու համար: Դրա միջոցով մենք կարող ենք ծածկել մեր փոքրիկ թերությունները` դրանք դարձնելով առավելություններ:
Դիմահարդարումն օգնում է էլ շեշտել դիմագծերն ու ձեռք բերել ավելի թարմ ու յուրահատուկ տեսք:
Սակայն շատերի համար դեմքի շպարը դառնում է արվեստ: Շատ դիմահարդարներ փորձում են դուրս գալ ստանդարտից` ստեղծելով մի ամբողջ պատմություն դեմքի վրա:
Օրինակ, երբեւէ կպատկերացնեի՞ք, որ հսկայական տիեզերքը մի օր կարող է հայտնվել ձեր շուրթերին: Ջասմինա անունով աղջիկն, օրինակ, պատկերացրել է: Կիրառելով իր բոլոր հմտությունները` դիմահարդարը սեփական շուրթերի վրա ստեղծել է մի ամբողջ համակարգ:
Առաջարկում ենք դիտել, թե ինչպես է դա նրան հաջողվել:
0Comments