Շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել դիմահարդարման տեսանյութեր, որտեղ make up-ի վերաբերյալ դեռ շատ նրբություններ կբացահայտեք:
Դե, քանի որ ձմեռը դեռ չի պատրաստվում զիջել իր դիրքերը, ուրեմն ձմեռայն դիմահարդարման թեման էլ շարունակում է մնալ արդիական:
Այսօր անդրադարձել ենք YouTube-ում հայտնի դիմահարդար Ջեսիկա Քլեմենթսի տեսանյութին: Գեղեցկուհին առաջարկում է ձմռան հետագա օրերն անցկացնել մեղմ երանգի դիմահարդարման մեջ` նրբությամբ սպասելով գարնանը:
Իր այս դիմահարդարման մեջ աղջիկն օգտագործել է հնարավորինս չեզոք երանգներ` շեշտադրելով հոնքերը, թարթիչներն ու շուրթերը:
Եթե ձեզ դուր եկավ այս օրինակը, ուրեմն հետեւեք ցուցումներին եւ փորձեք կրկնել արդյունքը: Հուսով ենք` ամեն ինչ կստացվի:
0Comments