26-ամյա շվեդուհի Սանդրա Հոլմբոմը դիմահարդարման յուրահատուկ ձեւ է գտել: Նա աչքերին նկարում է այն, ինչը սովորաբար նկարում են կտավների վրա. գեղեցիկ տեսարաններ, կենդանիներ, ծաղիկներ, դեմքեր ու ամենատարբեր կերպարներ: Այլ կերպ ասած՝ դիմահարդարման այլընտրանքային տարբերակներ է առաջարկում եւ դրանք տեղադրում իր բլոգում:
Ճիշտ է, դիմահարդարման այս ձեւն ամեն օրվա համար չէ, այլ, թերեւս, թեմատիկ միջոցառումների: Ստորեւ ներկայացնում ենք Սանդրայի աշխատանքներից մի քանիսը:
0Comments