SPA-սրահ՝ տանը

Լոգանքի համար նախատեսված հատուկ միջոցները մեկ գործողությունից ձեր մաշկն առավել նուրբ ու թավշյա կդարձնեն

Միշտ չէ, որ կարող ենք SPA-սրահներ այցելել: Նախ՝ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս, եւ հետո՝ ժամանակը չի բավականացնում: Բայց ելք միշտ գտնվում է: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, կարող եք այդ նաեւ տանը կազմակերպել: Թող այդ SPA-սրահին համարժեք չլինի, սակայն, ամեն դեպքում, հաճելի է:

Մեզ անհրաժեշտ են յուղեր (դրանք մեծ քանակությամբ են վաճառվում, սակայն խնդիրն արժեքի մեջ է. որքան էժան է, այնքան՝ վատը: Թեեւ կարելի է այդ ամենն անել սովորական անուշաբույր օճառով): Լոգանքի համար նախատեսված հատուկ միջոցները մեկ գործողությունից ձեր մաշկն առավել նուրբ ու թավշյա կդարձնեն, իսկ նուրբ եւ սիրելի բույրը կօգնի լավ զգացողություններ ձեռք բերել: Օգտվեք նաեւ մաշկի յուղերից, որոնք նախատեսված են ջրային գործողություններից հետո օգտագործելու համար:

Թուլացնող թերապիան իր մեջ ներառում է նաեւ մոմերի օգտագործմամբ արոմաթերապիա: Հոտավետ մոմերը հարմարավետության մթնոլորտ են ստեղծում եւ օգնում են մոռանալ ունայնության մասին: Մոմերը պետք է վառել լոգանք ընդունելուց մի քանի րոպե առաջ, որպեսզի սենյակը լցվի կախարդական բույրով:

Մարմնի լոսյոններն ու սքրաբերը «musthave» շարքի տնային SPA-սրահի համար նախատեսված եւս երկու միջոց են: Սքրաբը հեռացնում է մաշկի կոշտացած հատվածները՝ վերադարձնելով առաձգականությունը, իսկ մերսող խոզանակ օգտագործելու դեպքում հաճելի զգացողություններ է պարգեւում: Մարմնի լոսյոնն էլ հարմար է այն դեպքում, երբ չեք ցանկանում կամ չեք հասցնում յուղեր օգտագործել:

Նյութը` infowoman.com.ua կայքի