Ամեն ինչն էլ պահպանման ժամկետ ունի։ Սա վերաբերվում է նաև կոսմետիկ միջոցներին, որոնք շատերն այնքան հաճախ չեն փոխում, որքան անհրաժեշտ է։
Interesnoznat-ը գրում է, որ շատ կանայք հաշվի չեն առնում, թե ինչ է գրված տուփին ու կրեմն օգտագործում են մինչև վերջին կաթիլը, տուշը՝ մինչև չորանալը, իսկ շրթներկը՝ մինչև ավարտվելը։
Ահա, թե ինչքան ժամանակ կարելի է օգտագործել կոսմետիկ միջոցները, որպեսզի դրանք վնաս չհաղորդեն։
1. Մոչալկան պետք է փոխել 2 շաբաթը մեկ անգամ։ Առաջին հայացքից, սա շատ ծախսատար է թվում, սակայն բժիշկներն ասում են, որ մոչալկան իր մեջ է հավաքում մահացած մաշկը և այն պետք է հաճախ փոխել։
2. Տուշը պետք է փոխել 3 ամիսը մեկ անգամ։ Կարծիք կա, որ այն կարելի է փոխել կես տարին մեկ անգամ, սակայն կոսմետոլոգներն ասում են, որ աչքի լորձաթաղանթի ու օդի հետ շփումից վրձինը մանրեներ է հավաքում։
3. Դիմահարդարման բարձիկը պետք է փոխել 3-4 ամիսը մեկ անգամ։ Կեղտոտ բարձիկը կարող է ակնեներ առաջացնել։
4. Աչքերի կրեմը պետք է փոխել 3 ամիսը մեկ անգամ։ Կրեմը չի կարող շատ արագ փչանալ, սակայն դրա ակտիվ բաղադրիչները սկսում են ցրվել այն բանից հետո, երբ բացում եք տուփը։ Այնպես որ, արդյունքի հասնելու համար պետք է կրեմը 3 ամիսը մեկ անգամ փոխել։
5. Ատամի խոզանակը պետք է փոխել 3 ամիսը մեկ անգամ, հատկապես, եթե այն փոխել է արտաքին տեսքը կամ թեքվել է։
6. Շուրթերի բալզամը պետք է փոխել կեսից մեկ տարվա ընթացքում։ Բալզամի դեպքում շատ կարևոր է, որ միայն դուք դրանից օգտվեք։
7. Դիմահարդարման վրձինները համարյա անմահ են։ Դրանք պետք չէ փոխել, քանի դեռ չեն կոտրվել, սակայն, պետք է լվանալ՝ դեմքի ու աչքերի վրձինները ամիսը 2 անգամ, իսկ շուրթերի վրձինը շաբաթը մեկ անգամ։
0Comments