Փետրվարի 20-ին, ժամը 09:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի հանգստի գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ տուժածներ չկան։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից։
0Comments