Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Մանրամասներ

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր:

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք`  օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էր «Համշեն տուր» ընկերության հետ։