Տղամարդկանց հայտնի Maxim ամսագիրը հրապարակել է 2022 թվականի ամենացանկալի կանանց թոփ-100-ը:
Այս անգամ վարկանշային աղյուսակը գլխավորել է Օլիվիա Կալպոն: Նա հայտնի մոդել է, 2012 թվականին դարձել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող:
28-ամյա Կալպոն կարողացել է առաջ անցնել հայտնի դերասանուհի և մոդել Քեյթ Ափթոնից:
«Ես միշտ հետևել եմ վարկանշային աղյուսակին: Այնտեղ այնքան խելացի ու հաջողակ կանայք էին, որոնք ոգեշնչում էին ինձ և ազդեցություն թողնում իմ կարիերայի վրա»,- ասել է Կալպոն:
Նա շեշտել է, որ վարկանշային աղյուսակում առաջին տեղը գրավելն իր համար կարևոր իրադարձություն է:
0Comments