Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է գրեթե բոլոր տարածաշրջաններում

Մանրամասներ

ա

Ղազախստանի իրավապահ մարմիններն ավարտել են հակաահաբեկչական գործողությունը երկրի 17 տարածաշրջաններից 14-ում: Հունվարի 13-ին այդ մասին հաղորդել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ընթացիկ շրջանում Ղազախստանի Հանրապետության 14 տարածաշրջաններում իրադրությունը կայունացված է: Այդ պատճառով ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը ծանուցում է հակաահաբեկչական գործողության ավարտի եւ ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակի վերացման մասին Նուր Սուլթան, Շիմքենդ քաղաքներում, Ակմոլինսկի, Ակտյուբինսկի, Ատիրաուի, Արեւլա- Ղազախստանյան, Կարագանդայի, Կիզիլորդայի, Կոստանայի, Մանգիստաուի, Պավլոդարի, Հյուսիս-Ղազախստանյան եւ Թուրքեստանյան մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, երկրի երեք տարածաշրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: «Ըստ որում Ալմաթի քաղաքում, Ալմաթիի եւ Ժամբիլի մարզերում իրականացվում են ահաբեկիչների եւ այն անձանց բացահայտման եւ ձերբակալման միջոցառումներ, որոնք մեղսակից են այլ կարգի հանցավոր գործունեության զանգվածային անկարգությունների շրջանում: Համապատասխանաբար, հիշյալ տարածաշրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվել է, ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակը պահպանվում է»,- նշել է մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: