Պուտինն Ուկրաինայի հարցով «փորձառու բանակցողների» թիմ է ձևավորում. Bloomberg

Մանրամասներ
Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական գործիչների «ծանր քաշայինների» թիմ է հավաքում՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ նրանց թվում են Յուրի Ուշակովը՝ արտաքին քաղաքականության հարցերով նրա գլխավոր խորհրդականը, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Երկուսն էլ արդեն մասնակցել են 2022 թվականին Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններին։

Նշվում է, որ բանակցությունների հարցով թիմում մեկ այլ առանցքային դեմք կարող է լինել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, որը նախկինում կապեր է հաստատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։

Այն, որ Պուտինը նախընտրում է հիմնականում հենվել հմուտ և փորձառու բանակցողների վրա՝ Ռուսաստանը ներկայացնելու համար ցանկացած բանակցություններում, հազիվ թե անակնկալ լինի: Կադրային ընտրություններն ընդգծում են, թե որքան վճռական է Ռուսաստանի ղեկավարը ցանկացած բանակցություններում բարենպաստ արդյունք ապահովելու հարցում, գրում է Bloomberg-ը։