Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը վերածվում է ուղիղ պատերազմի. Լավրով

Մանրամասներ
Լավրով

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը «հիբրիդային պատերազմի» տարրեր ունի, սակայն գնալով վերածվում է «ուղիղ պատերազմի»։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն «հավաքագրում է Եվրոպան», որպեսզի «վերցնի Ռուսաստանի հետ պատերազմի բեռը», գրում է Kommersant-ը։

«Թվում է, թե ինչպես Հիտլերը Եվրոպայի մեծ մասը՝ ներառյալ ֆրանսիացիներին, իսպանացիներին և սկանդինավներին բերեց նացիստական ​​դրոշի տակ, այնպես էլ Միացյալ Նահանգներն այժմ համախմբում է Եվրոպային՝ իր վրա վերցնելու Ռուսաստանի հետ պատերազմի հիմնական մասը՝ հիբրիդային պատերազմը, բայց որը գնալով վերածվում է իրական, ուղիղ պատերազմի մեր դեմ»,- ասել է Լավրովը։