Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է․ «Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ վերականգնվել է սահմանը»։
Կիրանցի բնակիչներին պատկանող, կադաստրից տրված վկայականներով 58 անշարժ գույք՝ հողամաս հանձնվել է Ադրբեջանին, Կառավարությունը, Տավուշի մարզպետարանը գաղտնի որոշումով, գաղտնի ընթակարգով հանձնված տարածքների դիմաց դրամական փոխհատուցում են տվել Կիրանցի բնակիչներին։
Կիրանցի 7 բնակիչ, բողոքելով ՀՀ-ին և իր ընտանիքին պատկանող հողերը Ադրբեջանին հանձնելու դեմ, մինչ հիմա հրաժարվում է դրամական փոխհատուցում ստանալուց։
Մհեր Գրիգորյանը բացարձակ սուտ է ասել, նա դրանով սպասարկում է Իլհամ Ալիևի, ոչ թե Հայաստանի շահերը»:
0Comments