ՌԴ-ում կանանց կոնսուլտացիաներում հղիներին տալու են պատրիարք Կիրիլի նամակը

Մանրամասներ
կիրիլ

Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի նամակը՝ ի աջակցություն երեխայի ծնվելու, կհանձնեն հղիներին կանանց կոնսուլտացիաներում, ՌԴ 16 մարզերում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ակցիայի կազմակերպիչը՝ «Բարեւ, մայրիկ» նախագծի ղեկավար Նատալյա Մոսկվիտինան։

Նրա խոսքով՝ «Բարեւ, մայրիկը» հանրային դաշնային նախագիծ է, որը ներկայացվել է ՌԴ Հանրային պալատին 2022թ., Մորդովիայի նահանգապետ Արտյոմ Զդունովի մասնակցությամբ, «դա պիլոտային շրջան է, այստեղ նախագծի գործունեության մեկ տարում աբորտների թիվը նվազել է 42 տոկոսով»։

Դրանից հետո այն արժանացել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Տատյանա Գոլիկովայի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հավանությանը։

«Այժմ նախագծին մասնակցում է 16 մարզ։ Կանանց պետական կոնսուլտացիաներում հղիներին առաջին ընդունելության ժամանակ նվիրում են «օգնության փաթեթ», մարզի ղեկավարի շնորհավորական եւ տեղի միտրոպոլիայի ղեկավարի նամակը, ինչպես նաեւ գրքույկ, որում նկարագրված են հղիներին եւ ծննդաբերած կանանց աջակցության տեսակները. այն, ինչ առաջարկում են պետությունը դաշնային եւ մարզային մակարդակներով, ՀԿ-ները, այդ թվում Ռուս եկեղեցին, ինչպես նաեւ բիզնեսը (ծառայությունների զեղչեր)։ Առաջիկա ամսում հղիները կսկսեն «օգնության փաթեթում» ստանալ անվանական նամակ Կիրիլ պատրիարքից»,- ասել է Մոսկվիտինան։

Նամակում Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարքը օրհնում է հղի կնոջը եւ նրա զավակին եւ ցանկանում նրանց «առողջություն, հոգեկան հանգիստ եւ Քրիստոս Արարչի ողորմածությունը»։