Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը 1 մլն դոլար պարգևավճար՝ Ուկրաինայում երկու կամավորական գումարտակների գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար։ Բարերարը պատրաստ է դրա համար միջոցներ նվիրաբերել, ասել է Կադիրովն իր թելեգրամյան ալիքում։
«Ես հայտարարում եմ մեկ միլիոն դոլար... նրան, ով կարող է ասել, թե որտեղ են գտնվում այդ, այսպես կոչված, շեյխմանսուրովյան և դուդաևյան գումարտակները»,- ասել է նա ձայնային հաղորդագրության մեջ:
Կադիրովը մանրամասնել է, որ կա բարերար, որը պատրաստ է նվիրաբերել այս գումարը։
«Մենք չպետք է նրանց բաց թողնենք, պետք է ոչնչացնենք»,- հավելել է նա։
Ավելի վաղ հանրապետության ղեկավարը հայտնել էր, որ Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք մասնակցում են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությանը, սկսել են աշխատանքը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում վարձկան խմբավորումների վերացման ուղղությամբ։ Ըստ Կադիրովի, «դրանք այժմ հիմնականում ներառում են այսպես կոչված իչկերյան, վրացական և այլ հանցագործների գումարտակներ»։
Կադիրովը 1 մլն դոլար պարգևավճար է խոստացել Ուկրաինայում 2 գումարտակի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար
Մանրամասներ
0Comments