Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման դեպք չի եղել, համացանցում նախօրոք տարածված լուրերը սուտ են։ «Փաստինֆո»-ին ասաց Արավուս համայնքի նախկին համայնքապետ, Տեղ խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Արգամ Հովսեփյանը։
«Այդ հատվածը մեր ձորում է, սրբավայր է, խաչ է դրված, որտեղ մատաղ անելու սովորություն ունենք»,- ասել է Ա.Հովսեփյանն ու նշել, որ երեւի այդտեղ մի խմած մարդ է եղել, մի նկար է թեքվել, մարդիկ գնացել են հաց են կերել, մեկը տեսել է, որ նկարը թեքվել է ու այդպես տարածել են։
Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմի իրականացվող գործողություններին, ապա Հովսեփյանն ասաց, որ եւ՛ մեր կողմում, և իրենց կողմում ինժեներական աշխատանքներ են կատարվում՝ պաշտպանական առումով։
Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, թե Տեղ գյուղի կողմից ադրբեջանցիներ են մտել ՀՀ տարածք և ձորի սրբավայրում, իբր, գրություն էին թողել. «Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք և անել այն, ինչ ցանկանում ենք», ինչը չի հաստատվում։
0Comments