Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով

Մանրամասներ
եղանակ

Հոկտեմբերի 22-ին ցերեկվա ժամերին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +13+15։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +5+8, 

Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+12,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+16,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16, 

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+15, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+16,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +5+9։