Պուտինը հանդիպումներ կունենա Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի և Պաղեստինի առաջնորդների հետ

Մանրամասներ
Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին հանդիպումներ կունենա Հնդկաստանի առաջնորդ Մոդիի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։

Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա հավելել է, որ հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ղեկավարը կհանդիպի Թուրքիայի և Իրանի նախագահների, իսկ հոկտեմբերի 24-ին Պաղեստինի նախագահ Աբասի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ։

Ըստ նրա՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կմասնակցեն 36 երկրների եւ 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։