Գորբաչովը դարձավ 88 տարեկան

Նա իր ծննդյան օրը կնշի ընտանիքի ու ընկերների շրջապատում

Այսօր իր ծննդյան 88-ամյակն է նշում ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նա ծննդյան օրը կնշի ընտանիքի ու ընկերների շրջապատում, ոչ մի հրապարակային հանդիսավոր միջոցառում նախատեսված չէ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է «Գորբաչով-հիմնադրամ»-ի միջազգային կապերի ու մամուլի հետ հաղորդակցության բաժնի ղեկավար Պավել Պալաժչենկոն:

«Ոչ մի միջոցառում նախատեսված չէ: Բնականաբար, նա կնշի իր ծննդյան օրը, հրավիրված են ընտանիքի անդամներն ու ընկերները»,- ասել է Պալաժչենկոն: