Ռուսական հացահատիկի արտահանումը հոկտեմբերին կրճատվել է 10%-ով

Մանրամասներ
ցորեն

Հոկտեմբերի 1-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն արտահանման համար բեռնել է 3,93 մլն տոննա հիմնական հացահատիկային մշակաբույսեր, ինչը 10%-ով պակաս է 2023 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Ռուսաստանի հացահատիկային միության վերլուծական վարչության տնօրեն Ելենա Տյուրինան գործակալությանը հայտնել է, որ ցորենի բեռնառաքումները կրճատվել են 5%-ով՝ հասնելով 3 մլն 512 հազար տոննայի։

«Սակայն այս կրճատումն ավելի փոքր է, քան սեպտեմբերին էր, երբ բեռնառաքումները կրճատվեցին 16%-ով», – ասել է նա։