Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր ղեկավարների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Մանրամասներ
Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 22-24-ը Պուտինը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի 16-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Ռուսաստանի նախագահության ներքո՝ «Բազմակողմանիության ամրապնդում հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության» կարգախոսով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք գագաթնաժողովին: