Գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է, Հայաստանը ստորագրել է, այդ մասին, Sputnik-ի հարցին ի պատասխան, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Նեղ կազմով կարևոր զրույց է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության հաստատման մասին։ ԱՊՀ բոլոր ղեկավարները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին մաղթել են հնարավորինս շուտ գալ համաձայնության։
Ուրախացրեց այն, որ 2 ղեկավարներն էլ, իմ կարծիքով, հայտնեցին բավական դրական տեսակետներ, որ խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
0Comments