ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու, հայտնում է BBC-ի ադրբեջանական աղբյուրը։
«Ռուսաստանը ներկայացված կլինի միջոցառմանը «վարչապետի մակարդակով»»,-BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների ղեկավարների հետ միասին:
Սա ՄԱԿ-ի միջոցառում է, և հրավերներ ուղարկելիս կազմակերպիչները (տվյալ դեպքում ՝ Ադրբեջանի կառավարությունը) տարբերություն չեն դնում, նշել է աղբյուրը:
Հիշեցնենք՝ Ուկրաինան այս շաբաթ կոչ է արել արևմտյան երկրներին բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը գա այդ համաժողովին: Ուկրաինան հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP-29 միջոցառմանը, ապա արևմտյան երկրները պետք է հրաժարվեն այդ իրադարձությանը մասնակցելուց:
0Comments