Մոսկվայի բորսայում հուլիսի 17-ին կայացած սակարկությունների ժամանակ ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ կտրուկ նվազել է։
Այսպես, եվրոն Մոսկվայի ժամանակով 09:30-ի դրությամբ վաճառվել է 102 ռուբլու նշագծից բարձր՝ նախորդ նստաշրջանի փակման համեմատ ավելանալով ավելի քան 70 կոպեկով։
Դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նույնպես աճել է։ Մոսկվայի ժամանակով 09:30-ի դրությամբ Մոսկվայի բորսայում ԱՄՆ դոլարն արժեցել է 90,77 ռուբլի։
Ռուսական ռուբլու բորսայական փոխարժեքը նվազում է արդեն մի քանի շաբաթ։
0Comments