Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ ծաղկաման է նվիրել, պատմել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մի քանի օր առաջ նա լրագրողներին ասել էր, որ Էրդողանը Պուտինին հատուկ նվեր է ուղարկել հոկտեմբերի 7-ին ծննդյան օրվա առթիվ։ Ուշակովը պարզաբանել էր, որ դա «թուրքական լավ նվեր է»։
«Կարող եմ ասել, որ դա գեղեցիկ ծաղկաման է: Թուրքիայի նախագահը խնդրել էր, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի դրան հատուկ ուշադրություն դարձվեց»,- ասել է Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Էրդողանի նվերի մասին։
Նշենք, որ Պուտինը հոկտեմբերի 7-ին նշել է 72-ամյակը:
Էրդողանը Պուտինին գեղեցիկ ծաղկաման է նվիրել ծննդյան կապակցությամբ
Մանրամասներ
0Comments