ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ծրագրում են մտքեր փոխանակել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։
Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 24-ին BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։
«Ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայի հատվածում արյունահեղության արագ դադարեցման և մերձավորարևելյան կարգավորման (ԱԻՆ շրջանակներում) խաղաղ գործընթացի վերսկսման հնարավոր միջոցների շուրջ»,- ասվում է ուղերձում։
0Comments