ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրները չափազանց կարևոր են Մոսկվայի համար։
Դիվանագետը մարզպետ Ղուկասյանից տեղեկացել է խնդիրների մասին և տեղեկությունը կփոխանցի Ռուսաստանին․
«Ռուսաստանը կշարունակի աշխատել տարածաշրջանային հակամարտության լուծման ուղղությամբ. առանց դրա դժվար կլինի խաղաղություն հաստատել։
102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահները ծանր իրավիճակում պահպանում են Հայաստանի սահմանների կայունությունն ու անվտանգությունը, հատկապես՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը։
Տարածաշրջանը և ամբողջ աշխարհը այժմ ապրում են բուռն և դժվար ժամանակներ։
Պետք է ամեն ինչ անել երկրների միջև հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»,- նշել է դեսպանը։
0Comments