Նախագահին պաշտոնանկ կանեն. «Վրացական երազանքի» 81 պատգամավոր ստորագրել է նրա իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Մանրամասներ
վրաստան

Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը։

Խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է պատգամավորների ստորագրությունների վավերականությունը։

«Վրացական երազանքը» Զուրաբիշվիլիին մեղադրում է Վրաստանի սահմանադրության 52-րդ հոդվածի «Ա» ենթակետը խախտելու մեջ, ըստ որի՝ նախագահն արտաքին հարաբերություններում իր ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության հետ համաձայնեցմամբ։

Իշխող կուսակցության մեծամասնությունը փորձում է երկրորդ անգամ իմպիչմենտի միջոցով պարտադրել Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը։

Գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորների աջակցությունը։