Թբիլիսիի ընտրությունները որոշելու են այդ երկրում աշխարհաքաղաքական դերակատարների մրցակցության հարցը։ Ակնհայտ է, որ Արևմուտքը Թբիլիսիում վա բանկ է գնում, իշխանափոխության է փորձում հասնել, եթե արդյունքներն իրենց ուզածով չլինեն՝ հնարավոր է՝ գնան հեղափոխական գործընթացի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Անդրադառնալով Իրան-Իսրայել զարգացման միտումներին՝ փորձագետը նկատեց, որ Իսրայելը խնդիր է դրել իր հարևանությամբ սպառնալիքները չեզոքացնել՝ «ՀԱՄԱՍ»-ին ամբողջովին իշխանազրկել, Գազայում «Հզզբոլահը»-ին չեզոքացնել, իսկ հետագա քայլերը պայմանավորված են ԱՄՆ ընտրություններով։
«Իրանը հայտարարություններով ցանկանում է զսպել Իսրայելին, վերջինիս պատասխան գործողությունների առանցքային թիրախը միջուկային, նավթային և հրթիռային ռազմական օբյեկտներն են։ Ամենավտանգավորը միջուկային օբյեկտների հարվածներն են, որոնք ծանր հետևանք կունենան Իրանի և ռեգիոնի համար, բայց ԱՄՆ-ն փորձում է դեռևս զսպել։ Եթե Իրանը վերջնական ներքաշվի պատերազմի մեջ, կրակը կտարածվի ոչ միայն Թեհրանի շուրւ, այլ՝ հարևան տարածքներ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments