Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չեղարկել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը: Այս մասին հաղորդում է Haaretz պարբերականը:
Հանդիպման փոխարեն երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց կունենան, իսկ ավելի ուշ անձնական հանդիպման համար նոր օր կնշանակվի:
Չեղարկումը կապված է ապրիլին Իսրայելում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:
0Comments