Ռուսական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում կործանվել է Սու-34 ռազմական ինքնաթիռ։
Ականատեսները, որոնց հղում է անում ՏԱՍՍ գործակալությունը, ասում են, որ ընկնելուց հետո բնակելի շենքի առաջինից իններորդ հարկերն այրվում են։ Համացանցում տեղադրված տեսանյութերից երեւում է, որ տեղի են ունեցել մի շարք պայթյուններ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Եյսկ քաղաքում Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման մասին։ Հաղորդագրության համաձայն՝ «ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը»։
0Comments