Պուտին-Փաշինյան բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց ու աշխատանքային ճաշ. Պեսկով

Մանրամասներ

ա

Ռուսաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց ու աշխատանքային ճաշ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում։ Զրույց կլինի, որին կհաջորդի աշխատանքային ճաշը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 12-ին երկրների ղեկավարները կքննարկեն եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Մոսկվայում են նաև ՀՀ պաշտպանության նախարարը և հայոց ամենայն Կաթողիկոսը։