ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը նախապատրաստում էր հայտնի հեռուստալրագրողի սպանությունը։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, ՌԴ նախագահը լրագրողի անունը չի նշել։ ԱԴԾ-ի տվյալներով՝ ծրագրված է եղել հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։
«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի լրագրողներից մեկի վրա հարձակումն ու սպանությունը», - ասել է նախագահը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվել են «Նացիոնալ-սոցիալիզմ/սպիտակ ուժ» կազմակերպության անդամներ, որոնք Կիևի հանձնարարությամբ ծրագրում էին լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։
Սոլովյովին ուզում էին սպանե՞լ. Պուտինը խոսել է ահաբեկչության կանխման մասին
Մանրամասներ
0Comments