Կիևում հարձակում է եղել «Եվրատեսիլի» աստղի վրա

Զ. Օգնևիչը 2013 թվականի «Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը

Կիևում անհայտ տղամարդը հարձակվել է ուկրաինացի երգչուհի Զլատա Օգնևիչի վրա,  որը ներկայացրել է Ուկրաինան «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով УНИАН-ին, գրում է, որ աղջկան փրկել է վարորդը, որը գտնվել է նրա կողքին։

«Այսօր ինձ վրա հարձակվել են։ Հենց իմ տան կողքին։ Չգիտեմ՝ հիմա, ինչ անեմ դրա հետ»,- իր Ինսթագրամում գրել է Օգնևիչը։

Հարձակումից հետո կանչել են ոստիկանություն,  հանցագործին բռնել են։  Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ հարձակվողը սպառնում է նրան և ասում է, որ «որևէ մեկը նրան չի օգնի»։

Զ. Օգնևիչը 2013 թվականի «Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը։