Բայդենը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, եթե Ռուսաստանը պատրաստակամություն ցուցաբերի

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Ռուսաստանը բանակցելու լուրջ պատրաստակամություն ցուցաբերի։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Դուք լսել եք, որ նախագահն ինքը՝ նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Պուտինը լուրջ պատրաստակամություն ցուցաբերի, նա անպայման պատրաստ կլինի հանդիպել նրա հետ», - ասել է Քիրբին։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը պատրաստ կլինի բանակցել իր ռուս գործընկերոջ հետ միայն «եթե ռուսական կողմից լինի լուրջ և իրական պատրաստակամություն, ինչպես նաև «Ուկրաինայի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո»։