Սպասվում է Զելենսկի-Սի Ծինփին հեռախոսազրույց. Կիև

Մանրամասներ
ա

Կիևը սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հեռախոսազրույցին, Twitter-ում գրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Կիևը հուսով է, որ Պեկինը կարևոր դեր կխաղա այս պատերազմի ավարտի հարցում։ Սպասում ենք Վլադիմիր Զելենսկու և Սի Ծինփինի զրույցին»,- գրել է Երմակը։