Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են ու միևնույն ժամանակ ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում առկա լարվածության մասին լուրերով: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ջանքերը եռակողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է նա:
Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։
0Comments