Երկուշաբթի առավոտյան Թայվանի նոր վարչապետ Սու Չժենչանը երդում է տվել եւ ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, որին ուրբաթ նրան նշանակել է Ցայ Ինվեն կղզու վարչակազմի ղեկավարը, նշվում է Թայվանի վարչակազմի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Արարողությունը տեղի է ունեցել է կղզու վարչակազմի շենքում, որն անցկացրել է Ցայ Ինվենը, որից հետո Սու Չժենչանն ուղղեւորվել է Օրենսդրական Յուան (խորհրդարան):
Նոր վարչապետի հետ միասին երդում են տվել նաեւ նախարարները, քաղաքական խորհրդատուները, տարբեր վարչությունների ղեկավարները, որոնք աշխատելու են նոր կառավարության կազմում:
Սու Չժենչանը փոխարինել է Ուիլյամ Լային, որն անցյալ հինգշաբթի հայտարարել էր նախարարների կազմի հետ հրաժարական տալու մասին՝ անցյալ տարվա նոյեմբերին տեղական ընտրություններում նշանակալի պարտությունից հետո:
Սու Չժենչանը 2006-2007 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, երբ կղզու վարչակազմի ղեկավարը Չեն Շույբյանյան էր: 2012-2014 թվականներին նա եղել է Պրոգրեսիվ ժողովրդավարական կուսակցության նախագահ:
0Comments