1 մլն եվրո կվճարվի այն մարդուն, ով կապացուցի, որ Բիլեֆելդ քաղաքն իրականում գոյություն չունի

Մանրամասներ

1

Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքի իշխանությունները պատրաստ են 1 մլն եվրո վճարել այն մարդուն, որը կապացուցի, որ իրականում այն գոյություն չունի: Այս մասին հաղոդրում է WDR տեղական ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ նման զվարճալի մեթոդով քաղաքը ցանկանում է վերջ դնել, այսպես կոչված, Բիլեդելդի դավադրությանը, որի համաձայն քաղաքն իրականում գոյություն չունի: Նման դավադրության տեսությունն ի հայտ է եկել 1994թ.-ին՝ Ահիմ Հելդ անունով ուսանողի կատակի արդյունքում:

«Անհամբեր սպասում ենք հնարամիտ փաստարկների և 99,99%,-ով վստահ ենք, որ կկարողանանք հերքել ցանկացած ապացույց»,- հայտարարել է քաղաքի մարկետինգային վարչության ղեկավար Մարտին Կնաբենռեյխը:

Նշվում է, որ դավադրության տեսության հեղինակն իր աջակցությունն է հայտնել ակցիային: «Քաղաքը դրանով իսկ ապացուցում է, որ հումորով է վերաբերում Բիլեֆելդի դավադրությանը»,- ասել է Հելդը:

Ավելի քան 333 000 բնակիչ ուենցող Բիլեֆելդ քաղաքի՝ գոյություն չունենալն ապացուցող փաստարկները հնարավոր կլինի ներկայացնել մինչև դեկտեմբերի 28-ը։