Խորամանկություններ, որոնք խոհանոցում օգտագործում են շեֆ խոհարարները

Պատրաստեք միայն չոր ձեռքերով

Ներկայացնում ենք խորամանկություններ, որոնք խոհանոցում օգտագործում են շեֆ խոհարարները։
 

Ճաշատեսակին սխտորի թույլ համ տալու համար սխտորը քսեք ափսեին, ապա լցրեք աղցանը։

Մսին հետաքրքիր համ տալու համար մուգ գարեջուրը խառնեք սոյայի սոուսի, աղի, բիբարի հետ։ Գարեջուր կարող եք ավելացնել նաև շոգեխաշած բանջարեղենի վրա։ Այն առանձնահատուկ համ կհաղորդի նաև խաշած կարտոֆիլին։

Շատ աղի սուպը կարելի է փրկել երկու մեթոդով։ Կարող եք դրա մեջ թանզիֆով ալանի շիլա դնել և եփել, ինչն իր մեջ կներծծի ավելորդ աղը։ Սուպի մեջ մեկ ճաշի գդալ շաքար գցեք։ Երբ այն սկսի հալվել, հանեք գդալը, մի քանի անգամ կրկնեք նույնը։

Լյարդի վրա աղ ավելացրեք միայն վերջում, հակառակ դեպքում այն կպնդանա։

Որպեսզի կարկանդակի վերևի հատվածը չայրվի, դրա վրա թաց թուղթ դրեք:

Բրինձը շատ սպիտակ տեսք կունենա, եթե եփելու ընթացքում մի փոքր քացախ ավելացնեք։

Խաշած ձուն կտրելու համար դանակի ծայրը թրջեք սառը ջրով։

Եթե արգանակի մեջ սառույցի կտոր գցեք և եռացնեք այն, արգանակը թափանցիկ տեսք կունենա։

Եփելիս լոբու գույնը չի մգանա, եթե այն եփեք բաց ամանի մեջ։

Ֆարշն ավելի համեղ կլինի, եթե մի փոքր հում սոխ ավելացնեք, մի փոքր տապակած սոխ և մանրացված հում կարտոֆիլ։

Տավարի միսը պինդ չի լինի, եթե պատրաստելուց առաջ մոտ 30 րոպե մայոնեզի մեջ դնեք։

Եփած եգիպտացորենի կողրը կարող եք օգտագործել աղցան պատրաստելիս։

Սմբուկը դառը չի լինի, եթե եփելուց առաջ այն մասերի բաժանեք, աղ ավելացնեք և թողնեք որոշ ժամանակ։ Դրանից հետո չմոռանաք սմբուկը լվանալ սառը ջրով։

Նշի արտաքին շերտը հեշտ է մաքրել, եթե այն նախ՝ 5 րոպե դնեք եռացրած ջրի մեջ, ապա՝ սառը։

Թթվասերն ավելի լավ կխառնվի կրեմի մեջ, եթե դրան մի փոքր սպիտակուց ավելացնեք։

Եթե աղացած սուրճին մի փոքր աղ ավելացնեք, այն մի քանի անգամ ավելի համեղ կլինի։

Որպեսզի ջեռոցում պատրաստվող միսը կարմիր տեսք ունենա, դրա վրա կարող եք նռան հյութ, ջուր կամ չոր գինի քսել։

Չոր միսն ավելի փափուկ կլինի, եթե այն եփեք բանանի կեղևի հետ։

Շարլոտկա պատրաստելուց առաջ խնձորը թաթախեք ալյուրի մեջ, և այն չի հայտնվի կարկանդակի ներքևի հատվածում։

Պաքսիմատի փոխարեն՝ մանրացրած ընկույզներ օգտագործեք։ Կստանաք հրաշալի համ և ավելի օգտակար սնունդ։

Ափսեի մեջ տաք ուտեստ դնելուց առաջ ափսեն տաքացրեք, իսկ սառը ուտեստ դնելուց առաջ՝ սառեցրեք։ Պարզ խորամանկություն, որի արդյունքում համն ավելի հագեցած կլինի։

Հենց նոր պատրաստված միսը չի կարելի միանգամից մատուցել։ Թողեք այն մի փոքր սառչի։

Վինեգրետն ավելի համեղ կլինի, եթե դրա մեջ մեկ ճաշի գդալ կաթ և մեկ թեյի գդալ շաքարավազ ավելացնեք։

Պատրաստման ընթացքում անպայման համտեսեք ուտեստը։ Սա ձեզ կօգնի չսխալվել շաքարի և համեմունքների չափի հարցում։

Մինչ ապուրը կրակից հանելը դրան մի փոքր թարմ գազարի, կաղամբի կամ լոլիկի հյութ ավելացրեք։ Դա կլավացնի ապուրի համը և այն կհարստացնի վիտամիններով։

Խոհանոցում միշտ սուր դանակ ունեցեք։

Վանիլը հրաշալի համեմունք է բանջարեղենային աղցանների համար։

Ուտեստներ պատրաստելիս կիտրոն օգտագործեք՝ դրանով մասնակիորեն փոխարինելով աղը։ Սա օգտակար է ճնշման կարգավորման համար։

Պատրաստեք միայն չոր ձեռքերով։