Օգնեք ձեր մարմնին աշխատել ճիշտ ռեժիմում․ Խուսափեք կազմվածքը փչացնող վնասակար սնվելակերպից․ Դիետոլոգ

Մանրամասներ
Նինա մուրադյան

Սնվելու քաոսային ռեժիմը, նորաոճ բուսակերությունը, հացի բացառումը, ինչպես նաև սոուսների հանդեպ մեծ սերն ու «լայթ» մթերքներով տարվելը վնասակար սովորույթներ են, որոնք փչացնում են մարդու կազմվածքը։ Live24.am-ի հետ զրույցում գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը առանձնացրել է 10 ամենավնասակար սովորույթները, բացատրել առողջության համար դրանց վնասակարությունից խուսափելու եղանակները։ 

1. Սնվելու քաոսային ռեժիմը

Մարդու օրգանիզմի գործառնական համակարգը բարդ մեխանիզմ է, որը գործում է խստորեն` ժամ առ ժամ: Սննդի 3 կամ 4 անգամյա ընդունման խիստ գրաֆիկի հետեւելով` դուք ձեր մարմնին օգնում եք ճիշտ ռեժիմում աշխատել:  

2. Նորաոճ բուսակերություն

Մարդկանց հատուկ է սեփական իմիջը ստեղծելիս ծայրահեղությունների մեջ ընկնել եւ հետեւել նորաոճ միտումների ոչ միայն հագուստի մեջ, այլեւ` սննդի:  Սննդից մսի կտրուկ եւ ամբողջական բացառումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, այդ պատճառով անհամեմատ ավելի օգտակար եւ սննդարար կլինի ճաշացանկը սահմանափակել ձկնամթերքով եւ մսի ոչ ճարպոտ տեսակներով:  

3. Հացի բացառումը

Հետեւելով «անհաց» սննդակարգի` չարժե հացն ամբողջությամբ եւ լիովին բացառել: Սեւ հացը, ինչպես նաեւ ամբողջական ցորենից հացը այն տեսակներն են, որոնք օգնում են կարգավորել մարսողության գործընթացները եւ օրգանիզմը հարստացնել շատ օգտակար միկրոտարրերով:  

4. Առանց սպորտի ապրելը

Առողջ մարմնում առողջ հոգի: Սեփական մարմնին հոգ տանելով` դուք հոգ եք տանում նաեւ ձեր հոգեբանական վիճակին: Նույնիսկ կես ժամով տնից դուրս գալն առույգացնում է եւ դրանով դրականորեն է ազդում օրգանիզմի եւ ընդհանուր տրամադրվածության վրա: 

5. Ալկոհոլային խմիչքի չարաշահումը

Առողջ կենսակերպ վարելիս շատ կարեւոր է ոսկե միջինին հետեւել ոչ միայն սննդի մեջ, այլեւ ըմպելիքներում, հատկապես եթե խոսքն ալկոհոլի մասին է: 

Այսպես, երբեմն չորս տեսակի կարմիր գինի օգտագործելով` դուք կարգավորում եք նյութափոխանակությունը: Բարձր կալորիական ըմպելիքների չարաշահումը (ալկոհոլային կոկտեյլներ եւ գարեջուր) կվնասի առողջությանը եւ ավելորդ կգ-ներ կավելացնի:

6. Սոուսների հանդեպ մեծ սերը 

Սոուսների բոլոր սիրահարները պետք է հիշեն, որ սոուսները, ինչպես եւ ալկոհոլն, իրենց մեջ շատ կալորիաներ են թաքցնում: Բայց պետք չէ վշտանալ: Սննդից սոուսների լիակատար բացառումը ավելորդ է: Սոուսներ ընտրելիս նախապատվությունը տվեք բանջարեղենայիններին եւ շատ մի օգտագործեք սերուցքայիններ, որոնք ընդամենը մեծացնում են քաշի ավելացման ռիսկը:  

7. Ճարպերի լիակատար բացառում

Սննդից ճարպերի բացառումը մարկետինգի եւս մեկ հնարք է, որը հեշտորեն շփոթեցնում է ինտերնետի անտեղյակ օգտատերերին: Իդեալական սննդակարգ փնտրելիս անհրաժեշտ է «ոչ» ասել ֆաստֆուդի բոլոր տեսակներին եւ հրուշակեղենային արտադրանքին, սակայն ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել ձկների կարմիր տեսակից, ձիթապտղի յուղից, ընկույզից եւ ավոկադոյից: Այդ մթերքները  չափից շատ օգուտներ են պարունակում նրանց համար, ովքեր նիհարելու գործընթացում է: 

8. Ամեն օր վարսակի փաթիլներ ուտելը

Ժամանակակից աշխարհում բարդ է ավելորդ ժամ առանձնացնելը լիարժեք նախաճաշ պատրաստելու համար: Դա այն պատճառներից մեկն է, որի համար մարդկանց հատուկ է չարաշահել հընթացս ուտվող սնունդը: Դրա տեսակներից մեկը փաթիլներն են, որոնք շաքարի բարձր գործակից են պարունակում, ինչը հաճախակի օգտագործվելու դեպքում անպայման իր հետքն է թողնում կազմվածքի վրա: Հիշեք այդ մասին արագ նախաճաշ պատրաստելիս եւ փաթիլների տուփի փոխարեն նախապատվությունը տվեք մեղրով վարսակին եւ մրգերին: 

9. «Լայթ» մթերքներ

«Զրո կալորիաներ` զրո խնդիրներ»-ը ժողովրդականություն վայելող կարգախոս է, որով առաջնորդվել են դիետիկ մթերքի շատ երկրպագուներ: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ դիետիկ եւ «լայթային» մթերքները նույնը չեն:  Ճարպազուրկ սնունդ օգտագործելով` դուք ձեր օրգանիզմը թունավորում եք օսլայով, E-հավելումներով, արհեստական քաղցրացուցիչներով, խտացուցիչներով եւ այլ վնասակար քիմիայով: Հետեւեք բաղադրությանը եւ ճիշտ սնվեք: 

10. Պանիրը լավագույն ընկերն է

Որքան էլ պանիր սիրեք, հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է լավ, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձր կալորիաներին: Հենց այդ պատճառով չարժե չարաշահել պանիրը, ավելի լավ է սահմանափակվել մի քանի բարակ կտորով` նախաճաշին կամ լանչին: