Մթերքներ, որոնք կօգնեն տղամարդկանց ավելի արագ այրել ճարպը․ Դիետոլոգ

Մանրամասներ

Սննդակարգերի, առողջ ապրելակերպի մասին խոսելիս մենք հաճախ անարդարացիորեն մոռանում ենք տղամարդկանց մասին, մինչդեռ նրանք նույնպես առողջության պահպանման եւ ամրապնդման կարիք ունեն:

Live24.am-ը ներկայացնում է գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանի առաջարկած 7 մթերք, որոնք կօգնեն տղամարդկանց ավելի արագ այրել ճարպերը:

1. Դարչին

Դարչինը շաքարի «թշնամին» է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 40 օր շարունակ դարչին օգտագործելը կարող է 20 տոկոսով ավելի արդյունավետ դարձնել շաքարի մետաբոլիզմն օրգանիզմում:

2. Ձու

Ձուն հարուստ է սպիտակուցով եւ կարող է փակել ախորժակը՝ դեղնուցի մեջ պարունակվող A, D, E եւ К վիտամինների «պատճառով»: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշին երկու ձու ուտելուց հետո տղամարդիկ օրվա ընթացքում 417 կիլոկալորիայով ավելի քիչ են ուտում:

3. Լայմ

Ոչ թե թեքիլայի հետ, այլ ձկան վրա քամված: Լայմի մեջ պարունակվող նյութերը ճնշում են լյարդի կողմից արտադրվող ապոլիպոպրոտեին B-ի ավելցուկները, որի պատճառով սիրտը կարող է ճարպակալվել:

4. Սիսեռ

Սիսեռը հարուստ է պրոտեիններով եւ բջջանյութով: Ապացուցված է, որ սիսեռի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ ճարպի մակարդակը:

5. Բրոկոլի

Բրոկոլին հարուստ է վիտամին C-ով: Հայտնի է, որ որքան քիչ է օրգանիզմում վիտամին C, այնքան հաստ է որովայնը: Իսկ «մեղավորը» կարնիտինի քիչ արտադրությունն է, որը մասնակցում է ճարպերի այրմանը:

6. Ոսպ

Ոսպը պարունակում է պրոտեիններ, բջջանյութ, ածխաջրեր եւ մոլիբդեն: Վերջինն օգնում է օրգանիզմին մեծ արդյունավետությամբ փոխակերպել ստացված ածխաջրերն էներգիայի, այլ ոչ թե ճարպի:

7. Խնձոր

Խնձորը մեծ քանակությամբ պեկտին է պարունակում: Այն ունակ է 44 տոկոսով ավելացնել ճարպի դուրս բերումն օրգանիզմից: