Օգտակար խորտիկներ, որոնք օգնում են նիհարելուն․ Գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյան

Մանրամասներ
Նինա Մուրադյան

1

Նիհարելու համար հարկավոր է ընտրել առողջ նախուտեստներ, ինչպիսիք են նուշը և չիայի սերմերով պուդինգը: Live24.am-ի հետ զրույցում նշել է գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը և թվարկել սպիտակուցներով հարուստ ինը խորտիկներ, որոնք չեն վնասի կազմվածքին:

«Մարդիկ քաղցը հագեցնելու համար հաճախ ընտրում են հեշտ հասանելի մթերքներ։ Դրանք սովորաբար պարունակում են շատ շաքար և զտված ածխաջրեր, որոնք խանգարում են նիհարելու գործընթացին», – բացատրել է մասնագետը և առաջարկել այլընտրանքային տարբերակներ։

Առաջին հերթին պետք է ուշադրություն հրավիրել հունական մածունի վրա, որը հարուստ է կալցիումով ու սպիտակուցներով և հիանալի հագեցնում է քաղցը։ Որպես նախուտեստ բանջարեղեն ուտել, քանի որ դրանք պարունակում են բջջանյութ, որը լավացնում է մարսողությունը և երկարացնում հագեցվածության զգացողությունը, իսկ հիմնական սնունդն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում ուտել գետնանուշի մածուկով սենդվիչ:

Մասնագետն առաջարկած խորտիկների ցանկում նշել է նաև խաշած ձուն, միկրոէլեմենտներով հարուստ նուշը, մրգերը, կաթնաշոռը և լոբազգիները:

Եզրափակելով՝ նա խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել չիայի սերմերի պուդինգ։

«Չիայի սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ սննդանյութեր։ Դրանց մեջ կա սպիտակուց, կալցիում, հակաօքսիդանտներ, մանրաթելեր, ֆոսֆոր և մանգան։ Այսպիսով, դրանք կարող են օգնել, եթե դուք փորձում եք նիհարել»,- բացատրել է Նինա Մուրադյանը։