Սնվելու քաոսային ռեժիմը, նորաոճ բուսակերությունը, հացի բացառումը, ինչպես նաև սոուսների հանդեպ մեծ սերն ու «լայթ» մթերքներով տարվելը վնասակար սովորույթներ են, որոնք փչացնում են մարդու կազմվածքը։ Live24.am-ի հետ զրույցում գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը առանձնացրել է 10 ամենավնասակար սովորույթները, բացատրել առողջության համար դրանց վնասակարությունից խուսափելու եղանակները։
1. Սնվելու քաոսային ռեժիմը
Մարդու օրգանիզմի գործառնական համակարգը բարդ մեխանիզմ է, որը գործում է խստորեն` ժամ առ ժամ: Սննդի 3 կամ 4 անգամյա ընդունման խիստ գրաֆիկի հետեւելով` դուք ձեր մարմնին օգնում եք ճիշտ ռեժիմում աշխատել:
2. Նորաոճ բուսակերություն
Մարդկանց հատուկ է սեփական իմիջը ստեղծելիս ծայրահեղությունների մեջ ընկնել եւ հետեւել նորաոճ միտումների ոչ միայն հագուստի մեջ, այլեւ` սննդի: Սննդից մսի կտրուկ եւ ամբողջական բացառումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, այդ պատճառով անհամեմատ ավելի օգտակար եւ սննդարար կլինի ճաշացանկը սահմանափակել ձկնամթերքով եւ մսի ոչ ճարպոտ տեսակներով:
3. Հացի բացառումը
Հետեւելով «անհաց» սննդակարգի` չարժե հացն ամբողջությամբ եւ լիովին բացառել: Սեւ հացը, ինչպես նաեւ ամբողջական ցորենից հացը այն տեսակներն են, որոնք օգնում են կարգավորել մարսողության գործընթացները եւ օրգանիզմը հարստացնել շատ օգտակար միկրոտարրերով:
4. Առանց սպորտի ապրելը
Առողջ մարմնում առողջ հոգի: Սեփական մարմնին հոգ տանելով` դուք հոգ եք տանում նաեւ ձեր հոգեբանական վիճակին: Նույնիսկ կես ժամով տնից դուրս գալն առույգացնում է եւ դրանով դրականորեն է ազդում օրգանիզմի եւ ընդհանուր տրամադրվածության վրա:
5. Ալկոհոլային խմիչքի չարաշահումը
Առողջ կենսակերպ վարելիս շատ կարեւոր է ոսկե միջինին հետեւել ոչ միայն սննդի մեջ, այլեւ ըմպելիքներում, հատկապես եթե խոսքն ալկոհոլի մասին է:
Այսպես, երբեմն չորս տեսակի կարմիր գինի օգտագործելով` դուք կարգավորում եք նյութափոխանակությունը: Բարձր կալորիական ըմպելիքների չարաշահումը (ալկոհոլային կոկտեյլներ եւ գարեջուր) կվնասի առողջությանը եւ ավելորդ կգ-ներ կավելացնի:
6. Սոուսների հանդեպ մեծ սերը
Սոուսների բոլոր սիրահարները պետք է հիշեն, որ սոուսները, ինչպես եւ ալկոհոլն, իրենց մեջ շատ կալորիաներ են թաքցնում: Բայց պետք չէ վշտանալ: Սննդից սոուսների լիակատար բացառումը ավելորդ է: Սոուսներ ընտրելիս նախապատվությունը տվեք բանջարեղենայիններին եւ շատ մի օգտագործեք սերուցքայիններ, որոնք ընդամենը մեծացնում են քաշի ավելացման ռիսկը:
7. Ճարպերի լիակատար բացառում
Սննդից ճարպերի բացառումը մարկետինգի եւս մեկ հնարք է, որը հեշտորեն շփոթեցնում է ինտերնետի անտեղյակ օգտատերերին: Իդեալական սննդակարգ փնտրելիս անհրաժեշտ է «ոչ» ասել ֆաստֆուդի բոլոր տեսակներին եւ հրուշակեղենային արտադրանքին, սակայն ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել ձկների կարմիր տեսակից, ձիթապտղի յուղից, ընկույզից եւ ավոկադոյից: Այդ մթերքները չափից շատ օգուտներ են պարունակում նրանց համար, ովքեր նիհարելու գործընթացում է:
8. Ամեն օր վարսակի փաթիլներ ուտելը
Ժամանակակից աշխարհում բարդ է ավելորդ ժամ առանձնացնելը լիարժեք նախաճաշ պատրաստելու համար: Դա այն պատճառներից մեկն է, որի համար մարդկանց հատուկ է չարաշահել հընթացս ուտվող սնունդը: Դրա տեսակներից մեկը փաթիլներն են, որոնք շաքարի բարձր գործակից են պարունակում, ինչը հաճախակի օգտագործվելու դեպքում անպայման իր հետքն է թողնում կազմվածքի վրա: Հիշեք այդ մասին արագ նախաճաշ պատրաստելիս եւ փաթիլների տուփի փոխարեն նախապատվությունը տվեք մեղրով վարսակին եւ մրգերին:
9. «Լայթ» մթերքներ
«Զրո կալորիաներ` զրո խնդիրներ»-ը ժողովրդականություն վայելող կարգախոս է, որով առաջնորդվել են դիետիկ մթերքի շատ երկրպագուներ: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ դիետիկ եւ «լայթային» մթերքները նույնը չեն: Ճարպազուրկ սնունդ օգտագործելով` դուք ձեր օրգանիզմը թունավորում եք օսլայով, E-հավելումներով, արհեստական քաղցրացուցիչներով, խտացուցիչներով եւ այլ վնասակար քիմիայով: Հետեւեք բաղադրությանը եւ ճիշտ սնվեք:
10. Պանիրը լավագույն ընկերն է
Որքան էլ պանիր սիրեք, հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է լավ, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձր կալորիաներին: Հենց այդ պատճառով չարժե չարաշահել պանիրը, ավելի լավ է սահմանափակվել մի քանի բարակ կտորով` նախաճաշին կամ լանչին:
0Comments