Նևրոզը մի վիճակ է, որը շատ դեպքերում առաջանում է երկարատև, ծանր ապրումներով ուղեկցվող սթրեսային իրավիճակների հետևանքով, որոնք, քանդելով հոգեկան ադապտացումը, առաջացնում են նյարդային համակարգի քայքայում(գրգռվածության ու հոգնածության բարձր մակարդակի համադրությամբ), տագնապ ու վեգետատիվ (ինքնավար) խանգարումներ(քրտնարտադրություն, սրտխփոց, ստամոքսի աշխատանքի խանգարումներ և այլն):
Նևրոզի հիմնական դրսևորումներն են՝
•սթրեսների նկատմաբ բարձր զգայունություն, սթրեսային չնչին իրավիճակներին մարդիկ արձագանքում են ծայրահեղ ծանր կամ ագրեսիվ կերպով:
• լացկանություն
• նեղացկոտություն, խոցելիությունը
• տագնապ
• հոգետրավմատիկ իրավիճակակների վրա կենտրոնանալ
• արագ աշխատելու դեպքում հոգնում են, նվազում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողական ունակությունները
• բարձր ձայների, վառ լույսի, ջերմաստիճանի տատանումների նկատմաբ զգայունություն:
• քնի խանգարում, հաճախ մարդ դժվարանում է քնել չափից շատ գրգռված լինելու հետևանքով, քունը մակերեսային, տագնապալի է , ինչպես նաև հանգստացնող չէ: Առավոտյան հաճախակի նկատվում է քնկոտություն:
• Վեգետատիվ խանգարումներ՝ քրտնարտադրություն, արագ սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ(հաճախակի նվազում), ստամոքսի աշխատանքի խանգարումներ:
• երբեմն լիբիդոյի ու պոտենցիայի նվազում:
Նևրոզի պատճառները հաճախակի հանդիսանում են
• երկարատև հոգեէմոցիոնալ ու առանց թուլանալու և ուժերը վերականգնելու չափավոր ֆիզիկական վարժությունները: Այսինքն քրոնիկ սթրես դա կարող է լինել և ուժասպառ անող աշխատանքը, և անձնական կյանքում դժվարությունները, և կոնֆլիկտները, որոնց հետևանքով մարդը շատ ծանր ապրումներ է ունենում, իսկ առավել հաճախ այդ գործոնների համադրությունը
•երբեմն նյարդային համակարգի քայքայումն առաջանում է սկսած գործը ավարտին հասցնել ու փակուղուց դուր գալ չկարողանալը
• հաճախակի նևրոզի առաջացման հիմքում ընկած են նույն գեները, որոնք առկա են դեպրեսիայի հիմքում
• նևրոզի առաջացումը խթանում է նաև թուլանալ չկարողանալն ու աշխատամոլությունը
•որոշ մարդիկ ի ծնե ծանր են հաղթահարում երկարատև ծանրաբեռնվածությունն ու այդ պատճառով հակված են գերհոգնածության
• նևրոզի զարգացման հավելյալ գործոն է հանդիսանում հիվանդության հետևանքով օրգանիզմի քայքայումը (օրինակ գրիպը)
Նևրոզի հետևանքները
Նևրոզը հանգեցնում է աշխատունակության ընդգծված խանգարման, ընդհուպ մինչև որևէ հանձնարարություն կատարելու անկարողության առաջացման: Բացի այդ, դյուրագռգռվածությունը, անհանդուրժողականությունը դառնում է մտերիմների հետ կոնֆլիկտի պատճառ, որը ավելի շատ է ծանրացնում վիճակը:
Տագնապը հանդիսանում է նևրոզի տարածված պատճառ
Տագնապի դրսևորումը բավականին բազմազան է:
Էմոցիոնալ տագնապ. շարունակական տագնապալից մտքեր` կապված որևէ կոնկրետ իրավիճակի, կամ անհանգստացնող սպասումներ ու պատկերացումներ` ցանկացած իրավիճակի հետ կապված: Կատարված իրադարձությունների վերաբերյալ անհագստացնող կպչուն մտորումներ:
Ֆիզիկական տագնապ. սովորաբար արտահայտվում է մկանային լարվածությամբ, որը պայմանավորված է հանգստանալու անկարողությամբ, կրծքավանդակի մասում «ոլորելու» զգացողության առաջացմամբ:
Մոտորային տագնապ. անհանգիստ, անդադար շարժվելու անհրաժեշտություն, տագնապից ազատվելու համար ոտքերի մշտական ջղաձգվածություն:
Անհագստացնող խանգարումների այլ ախտանշաններ.
• քնի խանգարում` դժվար քնելու ու մակերեսային քնի պատճառով
• հաճախակի վախի դրսևորում անակնկալ իրավիճակներում
• ձեռքերի դող
• սրտխփոց
• հաճախակի միզարձակում
Նևրոզի բուժում
Նևրոզի բուժումը իրականացվում է անհատական մոտեցմաբ` կախված հիվանդության առաջացման պատճառից: Առաջին հերթին հարկավոր է պարզել հիվանդության առաջացման պտճառը, որպեսզի հնարավոր լինի նշանակել արդյունավետ բուժում:
Հաճախակի նևրոզի հիմքում ընկած են այն գեները, որոնք ընկած են էնդոգեն դեպրեսիայի հիմքում: Նման դեպքերում բավականին արդյունավետ է հակատագնապային ազդեցությամբ հակադեպրեսանտների ընդունումը:
Բուժման 1-ին իսկ դրական ազդեցությունը նկատվում է 1 օր հետո(օրինակ քնի կարգավորում), իսկ բուժման 1 շաբաթը լրանալուց հետո արդեն նկատվում են վիճակի այլ բարելավումներ (օրինակ, օրվա ընթացքում տագնապի զգացողության բացակայություն): Հակադեպրեսանտների ընդունման տևողությունը կազմում է 1 ամիս, որից հետո իրականացվում է նրանց չափաքանակի աստիճանաբար իջեցում(2-3 շաբաթվա ընթացքում):
Իսկ երբ նևրոզի առաջացման պատճառը հանդիսանում է հոգնածությունը, անհրաժեշտ է լինում վերականգնել նյարդային համակարգի էներգետիկ ունակությունները, որի համար օգտագործվում են գլխուղեղում արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը կարգավորող դեղամիջոցներ, վիտամիններ: Շատ կարևոր է նորմալ քնել, քանի որ այն թույլ է տալիս կարգավորել նյարդային համակարգի նորմալ վիճակը:
Իսկ երբ նևրոզի առաջացման պատճառները հանդիսանում են հոգեկան խնդիրներն ու վատ մտքերի վրա սևեռվելու ունակությունը, անհանգստությունը, ապա բուժման պարտադիր մաս է կազմում հոգեթերապիան: Բավականին լավ օգնում է թուլանալու տեխնիկային տիրապետելը, որի արդյունքում մարդը հնարավորություն է ստանում ինքնուրույն կարգավորել իր վիճակը, վերանայել տագնապալից իրավիճակները:
Տրանկվիլիզատորների օգտագործումը նևրոզների բուժման համար:
Որոշ դեպքերում տրանկվիլիզատորների ընդունումը անհրաժեշտ է քնի կարգավորման ու օրվա ընթացքում տագնապի վերացման համար, հատկապես բուժման սկզբնական շրջանում, երբ դեռևս առկա չէ մնացած դեղամիջոցների ազդեցությունը: Սակայն տրանկվիլիզատորների երկարատև կայուն ընդունումը առաջացնում է կախվածություն, մերժման սինդրոմ(տրանկվիլիզատորներից հրաժարվելու դեպքում հիվանդության ախտանշանների սրացում), վատացնում է հիշողությունն ու ուշադրությունը(կարող է անգամ անհնար լինել հիշողության լիարժեք վերականգնումը): Հարկավոր է հիշել, որ տրանկվիլիզատորները ազդում են միայն հիվանդության ախտանշանների վրա, սակայն չեն վերացնում նրա պատճառը, այդ պատճառով նրանց միջոցով հնարավոր չէ բուժվել:
Աղբյուրը՝.psypodderjka.ru
0Comments