Բաղադրիչներ
- Խաշած կարտոֆիլ – 3 հատ
- Խոզապուխտ – 350 գ
- Թթու վարունգ – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Կանաչ սոխ – 1 փունջ
- Թարմ սամիթ – 1 փունջ
- Մանանեխի հատիկներ
- Բուսայուղ
- Կարմիր պղպեղ
- Խնձորի քացախ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Սոխը շատ բարակ օղակաձև կտրատել, կանաչ սոխը մանր կտրատել:
- Խաշած կարտոֆիլը կտրատել խոշոր կտորներով:
- Եփված խոզապուխտը նույնպես կտրատել խոշոր կտորներով:
- Սոխի վրա լցնել խնձորի քացախ և կարմիր աղացած պղպեղ:
- Խառնել մարինացված սոխը կարտոֆիլի հետ: Ավելացնել թթու վարունգը և խոզապուխտը:
- Ավելացնել մանրացրած կանաչին, աղ անել:
- Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել կարտոֆիլը:
- Չոր տապակի մեջ մանանեխը մի փոքր տապակել և լցնել ուտեստի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
0Comments