Բաղադրիչներ
- Ձմերուկ – 300 գ
- Լոլիկ – 200 գ
- Սոխ – 1 հատ
- Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
- Բագետ հաց – 1 հատ
- Սխտոր՝ ըստ ճաշակի
- Կանաչի՝ ըստ ճաշակի
- Թարմ աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ձմերուկը խոշոր կտրատել և մաքրել կորիզներից:
- Ձմերուկի կտորները լցնել բլենդերի մեջ:
- Ավելացնել խոշոր կտրատված լոլիկը:
- Հետո՝ կտրատած սոխը: Ըստ ցանկության՝ ավելացնել 1-2 ատամիկ սխտոր և կանաչի:
- Լցնել ձիթապտղի յուղ:
- Հարել մինչև միասեռ զանգված դառնալը և տեղավորել սառնարանում:
- Բագետը կտրատել փոքր խորանարդիկների և տապակել առանց յուղի:
- Ապուրը մատուցել տապակած հացով և թարմ աղացած պղպեղով:
0Comments