Աղցան «Գյուղական»

Ամենապարզ ու սիրելի մթերքները՝ մեկ ուտեստում

 

 

Բաղադրիչներ

  1. Խաշած կարտոֆիլ – 3 հատ
  2. Խոզապուխտ – 350 գ
  3. Թթու վարունգ – 1 հատ
  4. Սոխ – 1 հատ
  5. Կանաչ սոխ – 1 փունջ
  6. Թարմ սամիթ – 1 փունջ
  7. Մանանեխի հատիկներ
  8. Բուսայուղ
  9. Կարմիր պղպեղ
  10. Խնձորի քացախ
  11. Աղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխը շատ բարակ օղակաձև կտրատել, կանաչ սոխը մանր կտրատել:
  2. Խաշած կարտոֆիլը կտրատել խոշոր կտորներով:
  3. Եփված խոզապուխտը նույնպես կտրատել խոշոր կտորներով:
  4. Սոխի վրա լցնել խնձորի քացախ և կարմիր աղացած պղպեղ:
  5. Խառնել մարինացված սոխը կարտոֆիլի հետ: Ավելացնել թթու վարունգը և խոզապուխտը:
  6. Ավելացնել մանրացրած կանաչին, աղ անել:
  7. Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել կարտոֆիլը:
  8. Չոր տապակի մեջ մանանեխը մի փոքր տապակել և լցնել ուտեստի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը