Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ, որ նախատեսվող փաստաթղթերն ընդունվեն։ , ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ղազախստանի մայրաքաղաքում, ինչպես հայտնի է, տեղի կունենան ՀԱՊԿ խորհրդի և կազմակերպության առանցքային մարմինների՝ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։
Միջոցառմանը նախատեսվում է մտքեր փոխանակել հավաքական անվտանգության տարածաշրջաններում առկա մարտահրավերների շուրջ, ամփոփել համագործակցության արդյունքները, ինչպես նաև քննարկել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության ծրագրերը։
0Comments